«Նոան» Դոհայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական հանդիպում է անցկացրել «Ալ Մաշաֆ» թիմի հետ և 8:0 հաշվով հաղթանակ տարել:
Դուբլի հեղինակ է դարձել Գրենիկ Պետրոսյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Զավեն Խուդավերդյանը, Գոնսալո Գրեգորիան, Մաթեուս Այասը, Հելդեր Ֆերեյրան, Բրայան Մենդոզան և Բրունո Ալմեյդան: Վերջինս իր առաջին գոլն է խփել «Նոայի» կազմում:
Ուսումնամարզական հավաքի շրջանակում «Նոան» ավելի վաղ 2:1 հաշվով առավելության էր հասել «Զենիթի» նկատմամբ:
«Նոայի» ուսումնամարզական հավաքը կտևի մինչև փետրվարի 10-ը: