Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) իր պաշտոնական կայքում հրապարակել է տղամարդկանց մենախաղի թարմացված վարկանիշը։
Առաջատարը մնում է իտալացի Յանիկ Սիները, ով երեկ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում։ Երկրորդ տեղում գերմանացի Ալեքսանդր Զվերևն է, իսկ երրորդը՝ իսպանացի Կարլոս Ալկարասը։ Կարեն Խաչանովը 20-րդ տեղում է։
Թարմացված ATP վարկանիշային աղյուսակը հունվարի 27-ի դրությամբ.
(1). Յանիկ Սիներ (Իտալիա) — 11830 միավոր։
(2). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 8135.
(3). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 7010.
(4). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) – 5050.
(5). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 4160.
(6). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 3900.
(7). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 3780.
(8). Ալեքս դե Մինաուր (Ավստրալիա) — 3735.
(9). Թոմի Փոլ (ԱՄՆ) – 3495.
(10). Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) – 3130…
20 (19). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 2310