Վրաստանի Բաթումի քաղաքում այսօր մեկնարկեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Հայաստանի կանանց հավաքականը առաջինը բախվեց ֆինլանդական պատին: Մեր աղջիկներն արդեն ապահովել են հաղթանակը: Այս պահին մերոնք 2.5-0.5 հաշվով առջևում են: Հաղթանակներ են տոնել Սիրանուշ Ղուկասյանն ու Աննա Սարգսյանը: Դեռ շարունակվում է Մարիա Գևորգյանի պարտիան, բայց նա նույնպես մոտ է հաղթանակին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում հանգստանում էր հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը:
Տղամարդկանց հավաքականը նույնպես ապահովել է հաղթանակը: Մերոնք, այս պահին, 3-0 հաշվով հաղթում են Նորվեգիային: Հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Արման Փաշիկյանը: Շարունակվում է Հրանտ Մելքումյանի պարտիան:
Տղամարդկանց առաջին համարը՝ Արոնյանը, նույնպես, առաջին տուրում հանգստանում էր: