«Բայերի» գործադիր տնօրեն Ֆերնանդո Կարրոն առաջարկել է մրցաշրջանը տեղափոխել նոր օրացույցային ձևաչափ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Մենք պետք է անցնենք նման համակարգին, որպեսզի ամբողջ մրցաշրջանը տեղավորվի մեկ օրացուցային տարվա ընթացքում: Այնուհետև թիմերը ժամանակ կունենան ավարտելու 2019/20 մրցաշրջանը մինչև հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսները, իսկ նորը կսկսեն հունվարին:
Եթե մրցաշրջանն ավարտենք նախանշվածից շուտ, գերմանական ակումբները գումար չեն ստանա հեռուստատեսային պայմանագրերից: Առանց այդ միջոցների, որոշ թիմեր սնանկանալու են: Այնպես որ, մրցաշրջանի չեղարկումը տարբերակ չէ», — Կարրոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Կարրոն առաջարկել է, որ օրացույցը փոխելը այժմ իմաստ ունի, քանի որ Քաթարում կայանալիք Աշխարհի գավաթ 2022-ը անցկացվելու է ձմռանը: