Իսպանիայի Սուպերգավաթ, 1/2 եզրափակիչ
«Ռեալ» — «Մալյորկա»՝ 3:0
Գոլերը՝ Բելինգհեմ (63′), Վալյենտ (90+3, իգ․), Ռոդրիգո (90+5′)

Ջիդայում կայացած «Ռեալ» — «Մալյորկա» հանդիպումն ավարտվեց «արքայական ակումբի» հաղթանակով՝ 3:0: Հանդիպման հաշիվը 63-րդ րոպեին բացեց Ջուդ Բելինգհեմը։ Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում նախ ինքնագոլի հեղինակ դարձավ Մարտին Վալյենտը, իսկ րոպեներ անց հաշիվը խոշոր դարձրեց Ռոդրիգոն։
Ողջ հանդիպման ընթացքում Մադրիդի «Ռեալին» աջակցում էր թիմի նախկին հարձակվող Կարիմ Բենզեման։
🎥 Benzema acompanhando o jogo do Real Madrid.
— Central do Arabão (@centraldoarabao) January 9, 2025
Նշենք, որ եզրափակիչում «Ռեալը» կմրցի «Բարսելոնայի» հետ։ Այն կկայանա կիրակի՝ հունվարի 12-ին։





















































