Մ-23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր հարթակ դուրս եկան 81 կգ քաշայինները: Հայաստանն այս քաշային կարգում ուներ 2 ներկայացուցիչ: Պոկում վարժությունում Կարեն Մարգարյանը երրորդ փորձից հրեց 151 կգ-ը՝ արժանանալով փոքր բրոնզե մեդալի, իսկ Ռաֆիկ Հարությունյանը բավարարվեց 150 կգ-ով:
Հրում վարժությունում Կարենը մրցելույթն ավարտեց 184 կգ արդյունքով, իսկ Ռաֆիկը հրեց 190 կգ-անոց ծանրաձողը՝ նվաճելով վարժության բրոնզե մեդալը: Ռաֆիկի երկամարտի արդյունքը թույլ տվեց վերջինիս կագնել պատվո հարթակի երրորդ աստիճանին, իսկ Կարեն Մարգարյանը երկամարտում չորրորդն էր: