Ըստ Corriere dello Sport-ի, «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Դուգլաս Կոստան կարող էր կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»:
«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ հետաքրքրված է խաղացողի տեղափոխությամբ: Կոստան նախկինում խաղացել է Գվարդիոլայի գլխավորությամբ «Բավարիայում»:
Ֆուտբոլիստն ինքն արդեն ցանկություն է հայտնել հեռանալ Թուրինից:
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ Սակայն մադրիդյան աղբյուրները հակառակն են ասում: AS-ը հայտնում է, որ «Ռեալը» հետաքրքրված չէ պորտուգալացի ռմբարկուի վերադարձով, քանի որ այս պահին նա չի մտնում ակումբի մարզական քաղաքականության մեջ: