Իտալիայում լուրեր են պտտվում, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:
Սակայն մադրիդյան աղբյուրները հակառակն են ասում: AS-ը հայտնում է, որ «Ռեալը» հետաքրքրված չէ պորտուգալացի ռմբարկուի վերադարձով, քանի որ այս պահին նա չի մտնում ակումբի մարզական քաղաքականության մեջ: Հիշեցնենք, որ այս պահին Ռոնալդուն 35 տարեկան է:
Նշվում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բարձր է գնահատում Կրիշտիանույին, սակայն ֆուտբոլիստի տեղափոխությունը մադրիդյան ակումբի ծրագրերի մեջ չի մտնում: