UFC- ի նախագահ Դեյն Ուայթը հայտարարել է, թե մարդիկ ինչպես կարող են դիտել ապրիլի 18-ին կայանալիք Ֆերգյուսոն-Գեթժի մենամարտը.
«Մենամարտը կկայանա 100 տոկոսով: Պայմանագիրը ստորագրված է: Մենամարտն ուղիղ եթերով կարող եք դիտել UFC-ի էջում: Այն կկայանա Երկիր մոլորակի վրա ինչ-որ տեղում:
Ապրիլի 18-ին՝ Ֆերգյուսոն-Գաթժի՝ թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնական գոտու համար»,-գրել է Ուայթը:
Նախկինում, Նուրմագոմեդովը հրաժարվել էր մենամարտից՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ռուսական օդուղու փակ լինելու պատճառով: