Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի գոլը Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում ուրուգվայցի ֆուտբոլիստի համար դարձել է չորրորդն այս մրցաշրջանում, որը նա խփել է տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով։
Մադրիդցիների կիսապաշտպանն այս ցուցանիշով առաջատարն է Եվրոպայի թոփ 5 լիգաներում հանդես եկող բոլոր խաղացողների շրջանում։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։