«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը կտուգանվի՝ կարանտինի ընթացքում իր տուն երկու աղջիկ հրավիրելու համար: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Հաղորդվում է, որ աղջիկները եղել են ֆուտբոլիստի տանն ու այնտեղ մի քանի ժամ անցկացրել. հաջորդ օրը Ուոքերը սոց. ցանցերում դիմել է երկրպագուներին ու նրանց կոչ արել պահպանել կորոնաիրուսի դեպ պայքարի բոլոր կանոնները և մնալ տանը:
Ուոքերը փորձել է թաքցնել իր ինքնությունն ու ներկայացել է այլ անունով, բայց ավելի ուշ աղջիկներից մեկը նրան ճանաչել է:
Ավելի ուշ Ուոքերը ներողություն է խնդրել իր արարքի համար, բայց, միևնույն է, կտուգանվի սոցիալական հեռավորության վերաբերյալ կանոններն արհամարհելու համար: