«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատմել է, թե ինչպես է թիմը վերսկսել մարզումները։
«Ֆուտբոլիստները լավ տրամադրություն ունեին ու ուրախ էին, որ նրանք հնարավորություն ունեն դաշտ վերադառնալու։
Իհարկե, բոլորը մարզվում էին անհատապես։ Սա չի կարելի համեմատել սովորական մարզման հետ, բայց արդեն փաստ է, որ նրանք փակված չեն տանը։ Լավ է, որ սա բարձրացրել է իրենց տրամադրությունը»,-Նագելսմանի խոսքն է մեջբերում Kicker.de-ն։
Հիշեցնենք, որ հատուկ ձևաչափով մարզումները վերսկսել է նաև Դորտմունդի «Բորուսիան»։