Նորվեգացի ֆուտբոլիստ Մարտին Էդեգորն ամուսնացել է պարահանդեսային պարերի Նորվեգիայի 17-ակի չեմպիոնի հետ։
«Արսենալի» կիսապաշտպանի կինը 28-ամյա պարուհի Հելեն Սփիլինգն էր։ Ամռան վերջին Մարտինը հայտարարեց, որ իրենք երեխայի են սպասում։
Համապատասխան տեղեկությունը հայտնվել է Նորվեգիայի բնակչության կենտրոնական ռեգիստրում։
Զույգին առաջին անգամ միասին նկատել են 2023 թվականի մարտին՝ Լոնդոնում կայացած ֆուտբոլային մրցանակաբաշխության ժամանակ։