Հարձակվող Էնդրիկը այս մրցաշրջանում քիչ խաղաժամանակ է ստանում։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Մադրիդի «Ռեալը» կարող է որոշել տաղանդավոր բրազիլացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով այլ ակումբ «ուղարկել»։
Ինչպես հայտնում է Goal-ը՝ մեջբերելով Fichajes-ին, անգլիական «Տոտենհեմը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Էնդրիկի նկատմամբ։
Բացի այդ, երիտասարդ բրազիլացի հարձակվողը հայտնվել է նաև իտալական «Յուվենտուսի» տրանսֆերային ցուցակում։
2024/2025 մրցաշրջանում Էնդրիկը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» ինը պաշտոնական հանդիպման։