«Բարսելոնան» լավագույնն է Եվրոպայի թոփ 5 լիգաներում՝ մրցակցի ֆուտբոլիստների համար խաղից դուրս վիճակներ ստեղծելու հարցում:
Բոլոր մրցաշարերում մրցաշրջանի 15 հանդիպումներում կատալոնացիների մրցակիցները 99 անգամ խաղից դուրս վիճակում են հայտնվել (83-ը՝ Լա Լիգայում):
Սա լավագույն արդյունքն է Եվրոպայի թոփ 5 լիգաների ակումբների շրջանում։
«Բարսայի» մրցակիցներն այս մրցաշրջանում միջինը մեկ հանդիպմանը 6,6 անգամ խաղից դուրս վիճակում են հայտնվել: