«Արսենալի» դարպասապահ Կարլ Հեյնը, ով վարձավճարով հանդես է գալիս «Վալյադոլիդում», ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը։
Ինչպես հայտնում է Football Insider-ը, էստոնացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը», որը հույս ունի ամրապնդել երկրորդ դարպասապահի դիրքը։
Նշվում է, որ Հեյնի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, ինչը նշանակում է, որ նա ձմռանը կկարողանա բանակցել նոր ակումբի հետ։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում էստոնացին «Վալյադոլիդի» կազմում անցկացրել է 12 հանդիպում։