«Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե ինչպես էր իրեն զգում, երբ Չավիի օրոք պարբերաբար փոխարինվում էր խաղերի 60-րդ րոպեին:
«Ամեն ինչ շատ ավելի բարդ է. Ես ժպտում եմ, քանի որ դա իսկապես պատահել է ինձ հետ: Սա քննադատություն չէ հասցեին, սակայն ենթագիտակցորեն ես արդեն հասկանում էի, որ [60-րդ րոպեին] ինձ կփոխարինեն, ուստի փորձում էի 60 րոպեում անել այն ամենն, ինչ կարող էի, և ինձ մոտ ոչինչ չէր ստացվում։ Մնացած դեպքերում, երբ ես իսկապես լավ էի գործում խաղադաշտում, ինձ միևնույն է՝ փոխարինում էին»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում El Pais-ը։
Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021-ից 2024 թվականներին։