«Բայերի» ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձի մի մասից, որպեսզի ֆինանսապես օգնեն ակումբին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Գերմանիայի առաջնության դադարեցման պայմաններում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Երկու շաբաթ քննարկեցինք այս հարցն ու վերջնական որոշում կայացրինք: Մենք ուրախ ենք հրաժարվել մեր աշխատավարձերի մի մասից, որպեսզի աջակցենք ակումբին ու օգնենք հաղթահաչել տնտեսական ճգնաժամը:
Երբ մենք դուրս էինք գալիս դատարկ մարզադաշտ, մենք հստակ հասկանում էինք, թե ինչպես են ակումբի տարատեսակ աշխատակիցներ այն լցնում կյանքով, թե որքան կարևոր է նրանցից յուրաքանչյուրը, ով օպտիմալ պայմաններ է ապահովում մեր աշխատանքի համար: Մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ, որպեսզի ակումբի ոչ մի աշխատակից չանհանգստանա կատարվածից: Մեզ համար սա կարևոր է, մենք սա հաճույքով ենք անում»,- ասել է թիմի ավագ Լարս Բենդերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշխատավարձերի նվազեցման են համաձայնել նաև «Բորուսիայի», «Բավարիայի» և եվրոպական մի շարք այլ թիմերի ֆուտբոլիստներ: