«Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը նախորդ շաբաթ առաջարկել էր իր երկրպագուներին ակումբի ֆեյսբուքյան էջին ուղարկել իրենց իսկ ձեռքով պատրաստած նկարներ, որոնք կառընչվեն ակումբին։
Այսօր ակումբի ֆեյսբուքյան էջը հրապարակել է երկրպագուների կողմից ուղարկված նկարներից մի քանիսը, որոնց թվում է նաև Սարգիս Ադամյանին նվիրված նկար։
Վերջերս Ադամյանը ասել էր, որ իր վերականգնումը վնասվածքից սպասվածից արագ է ընթանում և հուսով է, որ հունիսին Հայաստանի հավաքականը ևս ընկերական հանդիպումներ կանցկացնի, որոնց նա կկարողանա մասնակցել։