El Pais-ը հայտնում է, որ «Ռեալը» ստիպված կլինի կրճատել ֆուտբոլիստների և ակումբի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ճգնաժամի հետ, չնայած այն բանին, որ նախկինում հակառակն էր ասվում: Սա վերաբերում է նաև բասկետբոլի թիմին:
Մադրիդյան ակումբը ներկա դրությամբ տալիս է ավելի քան 800 մարդու աշխատավարձ, և առանց ֆուտբոլի երկար ընդմիջմանը ստիպված կլինի գնալ աշխատավարձերը կրճատելու քայլին:
Ավելի վաղ իսպանական մի շարք այլ ակումբներ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Աթլետիկոն» և «Էսպանյոլը», արդեն հայտարարել էին իրենց խաղացողների աշխատավարձի կրճատման մասին: