Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացման մասին ՄՕԿ-ի նոր որոշումը հավանության է արժանացել տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներում։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Ուրսուլա Պապանդրեուն հետևյալն է ասել․ «ՄՕԿ-ի նոր վճիռը անորոշ բազմաթիվ հարցերի պատասխան տվեց։ Մեր ֆեդերացիան կհամագործակցի ՄՕԿ-ի հետ՝ որակավորման մրցումների համար նախատեսված նոր համակարգի արագ վերանայման հարցում։ Սա լրացուցիչ վստահություն կհաղորդի մարզիկներին։ Հաստատված ժամկետների համապատասխան ֆեդերացիան կվերանայի իր ծրագրերը»։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), կազմկոմիտեն և Ճապոնիայի իշխանությունները հաստատել են Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետները: Մրցումները կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։