Չեխական «Մլադա Բոլեսլավի» ֆուտբոլիստներն այսօր՝ հոկտեմբերի 2-ի առավոտյան, մեկնել են Երևան։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կոնֆերենցիաների լիգայի առաջին մրցափուլի շրջանակում չեխական ակումբը կմրցի «Նոայի» հետ։ Հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի 20։45-ին։

























































