Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն առաջվա պես չի կարողանում համաձայնության գալ ակումբի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2021 թվականի ամռանը:
Bild-ը հայտնում է, որ 34-ամյա ֆուտբոլիսը մյունխենցիների ղեկավարությունից նոր պայմանագիր է պահանջում, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը: Այսպիսով, նման պայմանագրի ավարտին Մանուելը 39 տարեկան կլինի:
«Բավարիայում» դեռևս պատրաստ չեն բավարարել Նոյերի պահանջներն ու նրան մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր են առաջարկում:
Մյունխենցիների համար խնդիր է նաև մեկ այլ հանգամանք. փորձառու գերմանացու հետ պայմանագրի երկարաձգումը նրա պայմաններով կնշանակի, որ դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը, որն ամռանն է միացել թիմին «Շալկեից»՝ ազատ խաղացողի կարգավիճակով,ստիպված կլինի ամբողջ ընթացքում նստել պահեստայինների նստարանին: