ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք պլանավորո՞ւմ է փարիզյան ակումբի նախկին հարձակվող Կիլիան Մբապեին փոխարինելով՝ թիմում ռմբարկուների թիվը ավելացնելով։
«Կարծում եմ՝ կարևոր է գնահատել այն, ինչ հիմա կատարվում է թիմի հետ, և դա համապատասխանում է նախորդ մրցաշրջանում սահմանված նախագծին։ Մենք պետք է սպասենք մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի եզրակացություններ անենք, հնարավոր է՝ մի քանի մրցաշրջան: Ինձ դուր է գալիս այն, ինչ տեսնում եմ այս պահին։ Ես ճիշտ որոշում եմ կայացրել՝ գլխավորելով ՊՍԺ-ն»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը:
Մբապեն անցած ամառ հեռացել է ֆրանսիական գրանդից և ազատ խաղացողի կարգավիճակով միացել Մադրիդի «Ռեալին»:
























































