ՊՍԺ-ի ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը փարիզյան գրանդի կազմում իր նորամուտը կնշի իսպանական «Ժիրոնայի» հետ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի տնային խաղում։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Հիշեցնենք, որ փարիզցիների հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վնասվածք էր ստացել Լիգա 1-ի 4-րդ տուրի՝ «Բրեստի» հետ հանդիպման ժամանակ (3:1): Ավելի վաղ ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հաջորդ շաբաթվա ընթացքում իտալացին կապաքինվի աջ ազդրի մկանային անհարմարությունից։
25-ամյա Սաֆոնովը ՊՍԺ է տեղափոխվել այս ամառ «Կրասնոդարից»։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Այս պահին ռուսաստանցին փարիզցիների կազմում ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել։ Նախկինում Մատվեյը մասնակցել է ավստրիական «Շտուրմի» հետ ընկերական հանդիպմանը (2:2):
























































