ՊՍԺ-ի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման չի մասնակցի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում: Նա հաջորդ շաբաթվա ընթացքում կվերականգնվի աջ ազդրի մկանային անհանգստությունից:
Այս մասին հայտնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը։
Դոնարուման վնասվածք է ստացել Լիգա 1-ի 4-րդ տուրի՝ Բրեստի հետ հանդիպման ժամանակ (3:1):
Այս իրավիճակում ֆրանսիական թիմի կազմում իր նորամուտը կարող է նշել ռուս դարպաապահ Մատվեյ Սաֆոնովը:
«Ժիրոնայի» դեմ խաղը կկայանա սեպտեմբերի 18-ին:
























































