Ֆրանսիական Լիգա 1-ի առաջնության 4-րդ տուրի տնային խաղում ՊՍԺ-ն 3-1 հաշվով հաղթել է «Բրեստին»։
Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն, գոլի հեղինակ դարձավ նաև Ֆաբիան Ռուիսը։ Ռոմեն Դել Կաստիլյոն դիպուկ իրացրած 11 մետրանոց հարվածով աչքի ընկավ «Բրեստի» կազմում:
ՊՍԺ-ն վաստակեց 12 միավոր և գլխավորեց Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, «Բրեստը» 3 միավորով 12-րդ տեղում է։
Առաջնության հաջորդ խաղում Լուիս Էնրիկեի թիմը սեպտեմբերի 21-ին արտագնա խաղում կխաղա «Ռեյմսի» հետ, իսկ հաջորդ օրը «Բրեստը» կընդունի «Թուլուզին»։
























































