Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն ցանկանում է ռևանշի հասնել «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Սերեսոն կարծում է, որ «Ատլետիկոն» եզրափակիչում «Ռեալին» հաղթելու երրորդ հնարավորությունը կունենա. «Մեզ պետք է ևս մեկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալի» դեմ», — ասել է «Ատլետիկոյի» նախագահը Telecinco-ին տված հարցազրույցում։
«Ներքնակագործները» երկու անգամ հասել են ակումբային ամենահողինակավոր մրցաշարի եզրափակիչ, սակայն երկու անգամ էլ պարտվել են «Սերուցքայիններին»։
2014 թվականին «Ռեալը» փրկվեց հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեներին, իսկ հետո լրացուցիչ ժամանակում հաղթեց 4:1 հաշվով։
Երկու տարի անց մադրիդյան ակումբները ևս հանդիպեցին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, սակայն այս անգամ «Ռեալը» հաղթանակի հասավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ։
Անցած մրցաշարում Դիեգո Սիմեոնեի թիմը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»։