Հայ բռնցքամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել Գորիում կայացած Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում։
Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը։
48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը և 75 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը դարձել են արծաթե մեդալակիրներ։
Եվս 3 բռնցքամարտիկ` Արեն Ասլամազյանը, Յուրա Բաբլումյանը և Հենրիկ Ճղրիկյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։
Սա մեր բռնցքամարտիկների վերջին մրցաշարն էր հոկտեմբերին կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ։