«Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը մեկնաբանել է Էդգար Սևիկյանի վերադարձը մոսկովյան ակումբ:
Սեպտեմբերի 6-ին պաշտոնապես հայտարարվեց, որ մոսկովյան ակումբը վարձակալական հիմունքներով ձեռք է բերել Հայաստանի ընտրանու կիսապաշտպանի տրանսֆերը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
«Նա լավ դրիբլինգ ունի և կուժեղացնի «Լոկոմոտիվին»: Հնարավոր է՝ միանգամից չընդգրկվի թիմի մեկնարկային կազմում, սակայն փոխարինման դուրս գալուց կարող է փայլել: «Լոկոմոտիվը» լավ տրանսֆեր է կատարել»,- հաղորդում է euro-football-ը: