Աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս թենիսիտուհի Արինա Սաբալենկան և աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի թնիսիստուհի Ջեսիկա Պեգուլան դուրս են եկել ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։
Արինա Սաբալենկան կիսաեզրափակիչում 6:3, 7:6 7:2 հաշվով առավելության է հասել աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Էմմա Նավարոյի նկատմամբ։ Խաղը տևել 1 ժամ 31 րոպե։
Ջեսիկա Պեգուլան 1:6, 6:4, 6:2 հաշվով պարտության է մատնել աշխարհի 52-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովային։ Խաղը տևել է 2 ժամ 12 րոպե։
Նշենք, որ եզրափակիչը կկայնա վաղը՝ սեպտեմբերի 7-ին։