«Լիոնի» վինգեր Էռնեստ Նուաման ձախողել է իր տեղափոխությունը «Ֆուլհեմ», հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև գործարքը համաձայնեցվել է տրանսֆերային պատուհանի վերջին օրը։ Սակայն ֆուտբոլիստը չի ցանկացել հեռանալ ֆրանսիական ակումբից։
Նա լաց է եղել բուժզննման ժամանակ՝ մինչ տեղափոխության ավարտը, իսկ հետո հեռացել է ու դադարել է պատասխանել հեռախոսազանգերին։ Արդյունքում գործարքը չի կայացել։
20-ամյա գանացին «Լիոնում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Նա թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։