Ռուանդայի նստած վոլեյբոլի կանանց հավաքականի խաղացողն անհետացել է Փարիզում Պարալիմպիկ խաղերի մեկնարկից առաջ, հայտնում է Ouest France-ը։
Օգոստոսի 20-ին մարզիկը թիմի շտաբից գնացել է ռեստորան և այլևս չի վերադարձել։ Օգոստոսի 27-ին Ռուանդայի օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ նա անհետ կորել է, իսկ չորեքշաբթի օրը ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Նանթերի դատախազությունը մարզիկի անհետացումը «տագնապալի» է անվանել։