Պորտուգալիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Ֆրանսիշկու Կոնսեյսաուն պաշտոնապես դարձել է Թուրինի «Յուվենտուսի» խաղացող, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստը իտալական ակումբ է տեղափոխվել վարձավճարով «Պորտուից» մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Նախկինում հաղորդվում էր, որ վարձակալությունը չի ներառի գնման տարբերակ: Գործարքի արժեքը կազմում է 7 միլիոն եվրո, իսկ պորտուգալական ակումբը կարող է ստանալ նաև մինչև 3 միլիոն եվրո բոնուսներ:
Նախորդ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը «Վիշապների» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































