Թուրինի «Յուվենտուսը» բավականին հաջող է մեկնարկել Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանը, Տիագո Մոտայի թիմը մեկնարկային երկու հանդիպումներում էլ հաղթել է նույն՝ 3։0 հաշվով։
Վերջին՝ «Վերոնայի» դեմ խաղում 2 գոլ խփեց սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, որը ինչպես պարզվեց, կարիերայում 18-րդ անգամ դուբլի հեղինակ դարձավ Սերիա Ա-ում։
Նշենք, որ այս ցուցանիշով նա առաջատարն է վերջին 5 տարիների ընթացքում, նրան զիջում են Լաուտարո Մարտինեսը՝ 17 դուբլ և Չիրո Իմոբիլեն՝ 16 դուբլ։
























































