Ա Սերիայի երկրորդ տուրի շրջանակում այսօր հանդիպեցին «Կալյարին» և առաջնության նորեկ «Կոմոն»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկավ Պիկոլին, իսկ հյուրերի կազմում՝ Կուտրոնեն։
Ֆաբրեգասի թիմի կազմում այսօր նորամուտը նշեցին «Ռեալի», «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստները՝ Նիկո Պասը, Սերխի Ռոներտոն և Մաքսիմո Պերոնեն համապատասխանաբար։
«Կոմոն» առաջին միավորը վաստակեց մրցաշրջանում, «Կալյարին»՝ երկրորդ։
























































