Կոլումբիացի պաշտպան Խուան Կուադրադոն նոր ակումբ ունի․ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ատալանտայի» հետ։
Նա Բերգամոյի ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
Նոր ակումբի հետ նա կնքել է մեկ տարվա պայմանագիր։ Նախորդ մրցաշրջանը 36-ամյա Կուադրադոն անցկացրել էր Միլանի «Ինտերի» կազմում։
Իտալիայում նա հանդես է եկել նաև «Ուդինեզեում», «Լեչեում», «Ֆիորենտինայում» և «Յուվենտուսում»։
























































