Պորտուգալիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Ֆրանսիշկու Կոնսեյսաուն ժամանել է Թուրին՝ բուժզննում անցնելու համար։ «Յուվենտուսը» շուտով պետք է հայտարարի հարձակվողի «Պորտուից» տեղափոխության մասին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը վարձակալական հիմունքներով է ձեռքբերում խաղացողին, կողմերի միջև պայմանագիրը նախատեսված կլինի մեկ տարի ժամկետով և առանց գնման իրավունքի։ Գործարքի արժեքը կազմում է 7 միլիոն եվրո, ևս 3 միլիոն «Վիշապները» կարող են ստանալ բոնուսների տեսքով։

Նախորդ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Պորտուի» 43 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը երիտասարդ հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո:
























































