Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասել է, որ իր թիմն ունակ է հաջողության հասնել առանց իր առաջատարի և ավագի։
«Ներաձուրիները» Ա Սերիայի երկրորդ տուրում հաղթեցին «Լեչեին»՝ 2:0 հաշվով: Հանդիպմանը չի կարողացել մասնակցել թիմի ավագ և Իտալիայի վերջին առաջնության լավագույն ռմբարկու Լաուտարո Մարտինեսը։
«Մենք «Ինտերն» ենք և, իհարկե, դժգոհ էինք վերջին խաղում «Ջենոայի» հետ ոչ-ոքիից: Լաուտարոյի բացակայության մասին կարող եմ ասել, որ մենք չպետք է կախված լինենք նրանից, Բարելայից, Չալհանօղլուից կամ մեկ ուրիշից։ Մենք չեմպիոն դարձանք նախորդ մրցաշրջանում, քանի որ բոլորն ունեին իրենց տեղը: Ինձ դուր եկավ, թե ինչպես խաղաց Թարեմին այսօր»,- ասել է Ինձագին Sky Sport-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
























































