Թուրինի «Յուվենտուսը» «Պորտուից» կվարձակալի Պորտուգալիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Ֆրանսիշկու Կոնսեյսաուին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալության պայմանագիրը նախատեսված է լինելու մեկ տարի ժամկետով և առանց գնման իրավունքի։ Գործարքի արժեքը կազմում է 7 միլիոն եվրո, իսկ պորտուգալական ակումբը կարող է ստանալ նաև մինչև 3 միլիոն եվրո բոնուսներ: Կոնսեյսաուն վաղը՝ օգոստոսի 25-ին, կուղևորվի Թուրին՝ բուժզննում անցնելու։
Նախորդ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Պորտուի» 43 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։ Կոնսեյսաոն ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2024-ին։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 22 միլիոն եվրո:
























































