«Յուվենտուսը» ակումբի պաշտոնական կայքում հայտարարել է 25-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ուեսթոն Մակքենիի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման մասին մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Ամերիկացի ֆուտբոլիստն իտալական գրանդում հանդես է գալիս 2020 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 134 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Անցած մրցաշրջանում Մակքենին բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, որոնցում կատարել է 10 գոլային փոխանցում՝ այդպիսով դառնալով Յուվենտուսի լավագույն խաղացողն այս առումով։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 28 միլիոն եվրո:
























































