«Վեստ Արմենիայի» կազմն է համալրել կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, Հայաստանում հանդես է եկել նաև «Սևան», «Նոա» ու «Վան» թիմերում:
Արտերկրում Քարտաշյանը պաշտպանել է Կիպրոսի «Օլիմպիակոսի», վրացական «Թելավիի», Տաջիկստանի «Իստիկլոլի» գույները: Վերջինիս կազմում փորձառու ֆուտբոլիստը դարձել է Տաջիկստանի չեմպիոն, հանդես է եկել Ասիայի Չեմպիոնների լիգայում:
«Վեստ Արմենիայի» նորեկը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19 և Մ-21 հավաքականները, իր ակտիվում մեկական խաղ և գոլ ունի նաև Ազգային թիմում:
Քարտաշյանը «Վեստ Արմենիա» է տեղափոխվել «Ալաշկերտից»՝ վարձավճարով: