Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը չի ցանկանում տեղափոխվել արտասահմանյան ակումբ, գրում է Goal.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա գերմանացին չի ցանկանում լքել ներկայիս ակումբը, նույնիսկ եթե ամռանը չկարողանա երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, որն ավարտվում է 2021-ի ամռանը։
Նոյերը գնահատում է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկի հետ առկա լավ հարաբերությունները և ցանկանում է ակումբի հետ պայքարել Չեմպիոնների լիգայի իր երկրորդ գավաթի համար։
Ավելի վաղ տեղեկություն կար այն մասին, որ «Չելսին» հետաքրքրված է Նոյերի ծառայություններով։