«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան խոսել է Իտալիայի առաջնության 1-ին տուրում «Կոմոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3-0).
«Ես լավ զգացողություն ունեի Մբանգուլայի վերաբերյալ, բոլորից մեծ բաներ եմ սպասում, ոչ միայն նրանից: Նա երեկ խաղաց, քանի որ արժանի էր դրան իր աշխատանքով։ Ես ուրախ եմ նրա համար, և մենք լավ թիմային ֆուտբոլ ցուցադրեցինք։
«Կոմոն» հիանալի մրցաշրջան անցկացրեց Սերիա Բ-ում և եկավ Ա Սերիա մեծ ոգևորությամբ: Մենք նրան վերաբերվեցինք նույն հարգանքով, ինչպես միշտ։
Երբ մենք պետք է պաշտպանվեինք, մենք դա արեցինք, իսկ երբ տիրում էինք գնդակին, ունեինք շատ ֆուտբոլիիստներ, ովքեր խելացի որոշումներ էին կայացնում»,- Մոտայի խոսքերն է մեջբերում DAZN-ը:
























































