Աշխարհի երրորդ ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան հաղթել է Ցինցինատիում (ԱՄՆ) WTA-1000 կարգի մրցաշարում։
Ցինցինատիի մրցաշարի եզրափակիչում նա 6։3, 7։5 հաշվով հաղթել է աշխարհի վեցերորդ ռակետ, ամերիկուհի Ջեսիկա Պեգուլային։
Արինայի համար այս տիտղոսը մրցաշրջանում երկրորդն է, նա հաղթել է նաև Ավստրալիայի բաց առաջնությունում։ Այն ժամանակ Սաբալենկան, ինչպես Ցինցինատիի մրցաշարում, ոչ մի սեթ չպարտվեց։
Ցինցինատիում նվաճած տիտղոսը 15-րդն է Սաբալենկայի կարիերայում։
























































