«Նիսի» կիսապաշտպան Ժերեմի Բոգան կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ 27-ամյա իվուարցու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ռոման»: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Ֆուտբոլիստն արդեն համաձայնություն է տվել տրանսֆերին, սակայն ակումբները դեռ համաձայնության չեն եկել միմյանց միջև։ Բոգայի ներկայացուցիչն այսօր բանակցություններ է վարել հռոմեացիների հետ։
Անցած մրցաշրջանում Ժերեմի Բոգան մասնակցել է Լիգա 1-ի 28 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նախկինում կիսապաշտպանն արդեն խաղացել է Իտալիայում, որտեղ պաշտպանել է «Սասուոլոյի» ու «Ատալանտայի» գույները։
























































