«Ատլետիկոն» ընկերական խաղում հաղթել է «Յուվենտուսին»: Հանդիպումը կայացել է Շվեդիայում և ավարտվել 2-0 հաշվով։
Հաղթողների կազմում գոլ խփեցին Ժոաո Ֆելիշը և Անխել Կորեան՝ 11 մետրանոցից:
«Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանը կսկսի օգոստոսի 19-ին «Վիլյառեալի» հետ խաղով։
Իսկ «Յուվենտուսը» կսկսի Ա Սերիայում մրցաշրջանը նույն օրը՝ «Կոմոյի» դեմ խաղով։
























































