59-ամյա բրիտանացի գրող, սցենարիստ և կինոպրոդյուսեր, Հարի Փոթերի վեպերի շարքի հեղինակ, Ջոան Ռոուլինգն ՕԽ-ի բռնցքամարտի սկանդալից հետո քննադատել է Միջազգային օլիմպիական կոմիտեին։
«Երիտասարդ կին բռնցքամարտիկից պարզապես խլեցին այն ամենը, ինչի համար նա աշխատել և մարզվել է, քանի որ դուք թույլ տվեցիք տղամարդուն նրա հետ ռինգ դուրս գալ:
Դուք խայտառակություն եք, ձեր «պաշտպանությունը» ծաղրանք է, և 2024 թվականի Օլիմպիական խաղերը ընդմիշտ կհիշվեն Կարինիի նկատմամբ դաժան անարդարությամբ», — գրել է Ռոուլինգը սոցիալական ցանցում։
Նախօրեին ալժիրցի Իման Խելիֆը Փարիզում ընթացող օլիմպիական մրցաշարի 1/8 եզրափակիչում հաղթել էր իտալուհի Անժելա Կարինիին։ Մենամարտի 46-րդ վայրկյանին իտալացին հրաժարվել է շարունակել պայքարը։ Նա մենամարտն անարդար է անվանել, իսկ հետո նաև հայտարարել է կարիերան ավարտելու մասին։