Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի 18-ամյա հարձակվող Էնդրիկը խոսել է Արքայական ակումբ տեղափոխվելու մասին։
«Ես շատ երջանիկ եմ, քանի որ մանկուց երկրպագում եմ «Ռեալին»․․․ և ահա ես հիմա այստեղ եմ… Սա խենթություն է:
Բառեր չունեմ նկարագրելու այն, ինչ զգում եմ: Ես միշտ ցանկացել եմ լինել այստեղ: Շատ շնորհակալ եմ բոլորիդ»,- Էնդրիկի խոսքը մեջբերում է Marca-ն։
18-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես կգա 16 համարի մարզաշապիկով, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։
Էնդրիկի աշխատանքային պայմանագիրն Իսպանիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։
























































