Շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, «Ռեալը» ներկայացրել է բրազիլացի հարձակվող Էնդրիկին՝ որպես մադրիդյան թիմի ֆուտբոլիստ։
18-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես կգա 16 համարի մարզաշապիկով, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։
Էնդրիկի աշխատանքային պայմանագիրն Իսպանիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։
Հարձակվողը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել բրազիլական «Պալմեյրաս» ակումբից։
























































